четверг, 26 октября 2017 г.

Հանրահաշիվ

Երկրաչափություն

Մայրենի լեզու

Կենսաբանություն

Սպիտակուցներ
Սպիտակուցները կառուցված են ամինաթթուներից: Սպիտակուցներով է կառուցված ողջ կենդանի բնությունը:Մկաններում գործում են սպիտակուցային անտեսանելի զսպանակներ:Աչքի ներքևի մակերևույթը պատված է լուսազգային սպիտակուցի շերտով:Ծովային կատվաձկան էլեկտրական օրգանում սպիտակուցային նյութերն էլեկտրականություն են արտադրում:Սպիտակուցներն են կառավարում օրգանիզմի սնուցումը, աճը,շարժումը, զգայունակությունը, գլխուղեղի աշխատանքը և այլն:Քլորոֆիլի սպիտակուցով է պայմանավորված ծառերի տերևների և այլ բույսերի կանաչ գույնը:Սպիտակուցը կլանում է արևի ճառագայթներն ու նրա էներգիայի օգնությամբ համեմատաբար պարզ նյութերից` օդի ածխաթթվական գազից ու ջրից, ստեղծում ավելի բարդ նյութեր` դրանցով կառուցելով բույսի կենդանի մարմինը:Կյանքի համար կարևոր է մեր արյան մեջ պարունակվող կարմիր սպիտակուցը` հեմոգլոբինը:Մեր  մարմնի յուրաքանչյուր բջիջ պարունակում է մոտ հազար սպիտակուց, և այդ սպիտակուցներից ամեն մեկը  կատարում է կյանքի համար կարևոր աշխատանք:
ԴՆԹ

Նուկլեինաթթուներըպոլիմերներ են, որոնց մոնոմենտները կոչվում են նուկլեոտիդներ:Այս նյութը առաջին անգամ հայտնաբերել է Ֆ.Միշերը 19-րդ դարում` բջջի միջուկում: Բջջում կան 2 տեսակ նուկլեինաթթուներ ` ԴՆԹ և ՌՆԹ: ԴՆԹ-ն ունի 2 մոլեկուլ:Նուկլեոտիդը 3 նյութից  կազմված միացություն է` ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից:ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը 1953 թվականին առաջարկել է ամերիկացի` Ջեյմա Ուոթսոնը և անգլյացի ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը:
ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբիզոն է, այլ ռիբիզոնը, այդ պատժառով է կոչվում ՌՆԹ: Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ , որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին մասնակցությունն է: Դրանք են փոփոխվող ՌՆԹ-ները, նրանք չափով ամենափոքրն են, իրենց են կապում ամինաթթուները: Ռիբոսոմային ՌՆԹ-ները ունեն ամենամեծ մոլեկուլները և սպիտակուցների հետ միասին ձևավորվում են ռիբոսոմներ: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկության պահպանումն է, հաջորդ սերունդին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը: ԴՆԹ-ն ունի ինքնավերարտադրման հատկություն, որի շնորհիվ պահպանում է իր տեղեկատվությունը, իսկ ՌՆԹ-ները ապահովում են այդ տեղեկատվությունը:Նուկլեինաթթուներին է պատկանում օրգանիզմի ժառանգական հատկությունների պահպանման և փոխանցման դերը, այդ պատճառով նրան անվանում են ժառանգական նյութեր:
Ածխաջուր
Ածխաջրերը  քիմիական միացություններ են, որոնք կազմված են ածխածնից, թթվածնից և ջրածնի տարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:
Բջիջ
Գիտնականները պարզել են, որ ամեն ինչը կազմված է բջիջներից:Բջիջների մեծ մասը կարելի է տեսնել միայն մանրադիտակով:Կան նաև հսկա բջիջներ` ձկնկիթը, հատիկը կամ հավկիթը:Բջիջը սովորաբար կազմված է  կիսահեղուկ ցիտոպլազմայից և ավելի խիտ, կլոր կամ ձվաձև կորիզից:Բջջի կորիզի թաղանթում անցքեր կան:Նրանց շուրջը խմբված են ` ռիբոսոմներ: Նրանք պատրաստում են այն նյութերը, որոնցից կազմված է բջիջը,  նաև այնպիսի նյութեր , որոնց պատրաստման համար օրգանիզմին անհրաժեշտ է հենց ինքը` բջիջը: Արյան սպիտակ գնդիկների ռիբոսոմները հակաթույն են պարունակում վնասակար  մանրեների և նրանց արտադրած թույների դեմ պայքարելու համար:Իսկ արյան կարմիր գնդիկների գնդիկների ռիբոսոմները արտադրում են հեմոգլոբին, որը կարմիր է ներկում մեր արյունը և ողջ մարմնով մեկ տարածում թթվածինը:Բջիջներն անհնդատ աշխատում են, դրա համար էլ մաշվում են և մեռնում: Բջիջներն ընդհունակ են կիսվելու, և մեկից առաջանում են երկուսը:Մարդու մարմնում շատ տարբեր  բջիջներ կան:Դրանց մի մասից գոյանում են ոսկորները, մյուսներից մկանները: Այդ բջիջները կարող են կշկվել, որի շնորհիվ  էլ մենք կարողանում ենք շարժվել: Արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը:Կան նյարդային բջիջներ,որոնք ընկալում են ցավը, ջերմությունը, ցուրտը և այլն: Օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է` գլխուղեղի բջիջը: Ամեն մի բջիջ  օգնում է ավելի լավ ծառայել ամբողջ օրգանիզմին: